ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում՝ առիթը բաց չթողնելով հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱԱԾ-ն կանխել է ոսկյա զարդերի և խոշոր գումարի հափշտակումը․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Լոռիում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք 

«Ընկերասեր էր, բարի, կենսուրախ». Արամ Մնացականյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամս շատ բարի էր, ժպիտը միշտ դեմքին: Ընկերների հանդեպ հոգատար էր, ընկերասեր: Շատ ակտիվ երեխա էր, այդպիսին էր նաև հասուն տարիքում: Ավագ եղբոր հետ կարծես հակապատկերներ լինեն, մեծս՝ բնավորությամբ հանգիստ, իսկ Արամս՝ շատ աշխույժ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Արամի մայրիկը:

Արամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց ընդունակ երեխա էր: «Ռուսաց լեզու շատ լավ գիտեր, մաթեմատիկան: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում»: Առհասարակ, սպորտն Արամի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: «Ձեռքի ուժ, ըմբշամարտ, իմ ուժեղ տղան էր: Հայաստանում անցկացված բազմաթիվ մրցումների է մասնակցել, բազում մեդալներ ու պատվոգրեր ունի»: Ամռան ամիսներին ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: «Արամը, կարծես, չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչով պետք է զբաղվի, ինչ ուղղությամբ շարունակի ուսումը: Հաճախ նաև ասում էր՝ գուցե դրսում ինչ-որ տեղ սովորեմ, դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իր հետաքրքրությունները պտտվում էին տեխնիկայի շուրջ, սիրում էր նորոգել, կարգի բերել համակարգիչներ, հեռախոսներ»:

Մայրիկն ասում է՝ շատ մեծ էր իր կապվածությունը գյուղի հետ: «Սիրում էր Վաղաշենը: Քաղաքում իր դասընկերներից ոմանք սովորում էին, եկել էր նրանց մոտ: Այդ ժամանակ ասաց՝ գնամ քաղաք, ես էլ մի տեղ ընդունվեմ, կսովորեմ ու նաև կաշխատեմ: Մի քանի օր մնաց քաղաքում, բայց չհարմարվեց, վերադարձավ գյուղ: Շատ հարգված էր գյուղում, ընկերներ շատ ուներ, բոլորի հանդեպ հարգանքով էր, նույն հարգանքը նաև իրեն էին փոխադարձում»: Արամը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվում 44-օրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ հոգեբանորեն բարդ էր թե՛ ծնողների, թե՛ տղաների համար: «Արամն աշխատանքը թողեց ու վերադարձավ Հայաստան, որ մեկնի բանակ: Ասում էր՝ իմ հայրենիքի համար պետք է ծառայեմ: Շատ էր շտապում ծառայության հարցում. «Մա՛մ, գնամ, ծառայեմ ու շուտ գամ»: Իր երկու դասընկերները 2020 թ.-ի ամռանը՝ հուլիսին գնացին բանակ: Արամս գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ ինձ էլ իմ ընկերների հետ զորակոչեք: Բայց իրեն մերժել էին՝ տղա՛ ջան, տուն գնա, հենց քո 18-ամյակը լրանա, նոր կմեկնես ծառայության»: 2021 թ.-ի փետրվարի 9-ին Արամը զորակոչվում է զինվորական ծառայության:

Ծառայել է Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Երբ արդեն փետրվարն էր, ասաց. «Մա՛մ, գնամ զինկոմիսարիատ, որ առաջիններից մեկը ես գնամ բանակ»: Այդպես էլ եղավ: Ինքը տրտնջացող չէր, երբեք չի դժգոհել որևէ բանից, շատ ուրախ էր: Ինքն է նամակ գրել, որ իրեն Խնձորեսկից տեղափոխեն «Զանգեր», միայն մեկ անգամ ասաց՝ Խնձորեսկում ավելի լավ էր: Իսկ, առհասարակ, ոչ մի դժգոհություն. «Տղա եմ, պետք է ծառայեմ, տղամարդ դառնամ»: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ ուզում էր անդամագրվել Սասուն Միքայել յանի ջոկատին, մեկնել պատերազմ, բայց մենք թույլ չտվեցինք. «Արա՛մ ջան, դու փոքր ես, քո ժամանակը կգա, դու էլ կգնաս»»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ուղղություններից մեկը Սյունիքն էր, Իշխանասարը, որտեղ նաև Արամն էր: «Սեպտեմբերի 12-ին ես էլ, մեծ տղաս էլ խոսել ենք իր հետ: Իսկ հետո պատերազմը սկսվեց: Իրենից որևէ լուր չկար: Այդ ժամանակ ես ու տղաս էինք Հայաստանում, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել»:

Արամն իր ընկերների հետ անմահացավ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, չենթարկվեց նահանջի հրամանին՝ մենակ չթողնելով զինակիցներին, չզիջելով իրեն վստահված դիրքը, ծանր վիրավորում ստանալով, բայց շարունակելով պայքարել: Իշխանասարում անմահացած տղաների մասին, վստահաբար, խոսելու առիթներ դեռ շատ են լինելու, քանզի կարիք կա ներկայացնելու այդ օրերին տեղի ունեցածը, պատմելու նրանց մասին, ովքեր չվախեցան թշնամուց: Թիկունքը բաց, առանց օգնության, բայց մինչև վերջին փամփուշտը պայքարած տղաներն անմահացան հանուն հայրենիքի: Արամը տուն «վերադարձավ» օրեր անց մեր 95 տղաների հետ: «Երեխուն բերել էին Էջմիածին, այնտեղ կանչեցին ամուսնուս, որ հաստատի մեր տղայի ինքնությունը: Նշաններ ուներ Արամս, հենց դրանով էլ ճանաչել էին իրեն: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չէր եղել: Էջմիածնից Արամիս բերել էին Մարտունի, այնտեղից էլ՝ արդեն տուն»: Հիմա Արամը հայրենի գյուղում է՝ 44-օրյա պատերազմում անմահացած ինը տղաների կողքին:

«Ընդհանուր առմամբ, գյուղում տասը զոհ ունենք, տասներորդն Արամս է»: Տիկին Նաիրան նեղսրտում է, որ որդու անմահանալուց հետո որևէ մեկն իրենց չի այցելել զորամասից: «Չէ՞ որ մեր երեխաները ժամեր շարունակ պայքարել էին, իրենց կյանքը զոհել: Բայց մեկ անգամ զորամասից չեկան Արամիս տուն, չեկան իմանալու, թե ինչպես գտանք մեր երեխաներին, չեկան հարցերին պատասխանելու, չեկան ուղղակի մեր տղաների մոտ: Անգամ զանգ չտվեցին որևէ բան ճշտելու համար: Սա որևէ ծնողի չէր սփոփելու, բայց սա վերաբերմունք է, որը մինչ օրս չենք տեսել»: Ապրելու ուժի մասին: Այս հարցը տալիս զգացողությունները միշտ տարբեր են, չնայած գիտենք, թե ինչ պատասխան է հնչելու: «Մեծ տղաս է ուժ տալիս՝ Ռոմանս: Իր համար ենք ապրում: Ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Մեկ էլ այն, որ կարողանամ այցելել Արամիս: Ապրելու ուժը երկու տղաներս են»:

Հ. Գ. - Արամ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում՝ առիթը բաց չթողնելով հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Գազ չի լինի մի շարք հասցեներում Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԱԱԾ-ն կանխել է ոսկյա զարդերի և խոշոր գումարի հափշտակումը․ հայտնաբերվել է ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Լոռիում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ ՀետքՎախկոտ օրինախախտը. Էդգար ՂազարյանՓաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԱԺ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի կունենաՍեպտեմբերի 20-ի աստղագուշակՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 20Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել. Armlur.amՌադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. ԻշխանյանՌուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտիցՏիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումըՔՊ-ականի եղբորորդուն ազատել են բանակիցԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ջուր չի լինի Չեմ համակերպվում, չեմ մոռանում, չեմ ներում, չեմ հանձնվում. Սուրեն ՄանուկյանԿարևոր լուրը փաստորեն սա է, ոչ թե Արցախի հայաթափման տարելիցը. Նարեկ ԿիրակոսյանՓաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեքները. Լևոն ԶուրաբյանԱրցախը հանձնվել է 2018թ․ ապրիլի 23-ին, Երևանում. Հրանտ ԽալաթյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան «Հրապարակ». Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը «Ժողովուրդ». Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է «Ժողովուրդ». ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին, որ հասկանան՝ մասնակցե՞ն Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ«Հրապարակ». 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է«Ժողովուրդ». 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում«Ժողովուրդ». «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելՈւսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվել
Ամենադիտված