«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»
ПубликацииԳնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, նա այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Բաբայան 4 հասցեով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ հայտնել է հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։
«Ես հիմա իջնում եմ այնտեղ, միացե՛ք»։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը Տավուշում մասնակցում է բողոքի ակցիաներին, հրավիրվել է ԶՔԳՎ հարցաքննության։
Ըստ տեղեկությունների՝ նա ՔԿ է հրավիրվել՝ Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով, որը դատարանում քննվում է: