Դադարեցրե՛ք ժողովրդին տկարամիտի տեղ դնելը, դա պարզունակ անարգություն է․ Դավիթ Սանասարյան
Արտաքին ՔաղաքականՊՎԾ նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ճանապարհ փակելը քաղաքական և քաղաքացիական պայքարի ձևերից է, մինչդեռ ճանապահ փակելով իշխանության եկած քաղաքական ուժի անդամները դատապարտում են ճանապարհը փակելով բողոքի ակցիա անելու փաստը։
Բայց դա դեռ ամենը չէ, եթե առաջ ավելի շատ առաջարկում էին «նախկիններ» հոգնացնող սոուսը, հիմա կա մարսողության համար օգտակար ու նոր սոուս․ իրո՞ք կարծում են, թե ՀՀ հպարտ քաղաքացին նա է, ով անվերապահորեն ընդունում է օրվա իշխանության ասածները, թե՞ նա, ով մերժում է զիջողական քաղաքականությունը՝ չվախենալով, որ իշխանական քարոզչամեքենան իրեն էլ մանիպուլացնելով կներկայացնի որպես «5-րդ շարասյուն» նոր սոուս։ Դադարեցրե՛ք ժողովրդին տկարամիտի տեղ դնելը, դա պարզունակ անարգություն է։
Ու ոչ ավել, ոչ պակաս՝ Տավուշում երեկ սադրանքով վաստակում եք քրեական գործ, որ ճաշակել եմ/ենք Քոչարյանի ու Սերժի ժամանակ ու հիմա էլ ձերբակալում եք որձ, մահից չվախեցող, չնահանջող, իրական անկախական, չհամակերպվող տղաներին՝ «Մարտական եղբայրության» անդամներին։
Այո՛, այս ձերբակալությունները հիմնավոր են, և դրանք հիմնավոր են ալիևների համար։
Խելքի՛ եկեք, հավատացեք, որ հնարավոր է։ Հնարավո՛ր է»։