Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային․ Պուտին
Армянская прессаԱդրբեջանն ու Ռուսաստանը այսօր համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բայկալ-Ամուր մայրուղու 50-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպմանը Մոսկվայում։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը հրավիրված են մասնակցելու այս նախագծին։
Ընդգծելով, որ Հյուսիս-Հարավ երթուղին կարևոր դեր կխաղա գլոբալ Հարավի հետ տրանսպորտային կապի ապահովման գործում, ՌԴ նախագահը նշել է, որ Հյուսիս-Հարավ երկաթուղային երթուղին պետք է դառնա միջազգային համագործակցության օրինակ։