Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․ ՀՀ ԱԳ նախկին նախարար
ԲլոգոսֆերաՏարակուսանք է հարուցում այն, որ Ռուսաստանը վերջին շրջանում այս կամ այն քայլն է ձեռնարկում կամ չի ձեռնարկում՝ դա պայմանավորելով կամ արդարացնելով մեկ հայտարարությամբ կամ Հայաստանում իշխող ուժի անհեռատես քաղաքականությամբ։ Այս մասին ապրիլի 22-ին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր-դիվանագետների ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը։
Նա հավելել է, որ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սպառնալիքների համատեղ գնահատում, շահերի համադրում, ջանքերի գործադրում, ինչպես նաև երկարաժամկետ և խորը համագործակցություն։
«Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև պետք է տեղի ունենա խորը երկխոսություն, որը հստակություն կհաղորդի դաշնակցային հարաբերությունների արդիականացմանը և դրանց հեռանկարներին։ Հակառակ դեպքում ժամանակը չի աշխատում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի համար»,- նշել է Այվազյանը։