Ոչ մի ազդանշան չի եղել․ Պեսկովը՝ ռուսական զորքերի դուրսբերման մասին
ՍպորտՀայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ոչ մի ազդանշան չի եղել։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել»,-ասել է Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ակնարկել է, որ հնարավոր է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կարճաժամկետ հեռանկարում» շփումներ ունենան։
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկելու հրատապ հարցերը»,-ասել է Պեսկովը։