Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ПолитическиеՄ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում, ապրիլի 23-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ բնակչությանը հորդորելով չանհանգստանալ։
«Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։