Իշխանությունը «բերետավորների» է ուղարկում Կիրանց
Բլոգոսֆերա24News-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են ոստիկանության հատուկջոկատայիններին՝ «բերետավորներին», ուղարկել Կիրանց, որտեղ այս պահին ընթանում է տեղի բնակիչների բողոքի ակցիան։
Բնակիչները ու նրանց միացած Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ դեմ են արտահայտվում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին այդ հատվածում միակողմանի հողեր զիջելու որոշմանը, որի հետևանքով ադրբեջանցիները կանգնելու են Ոսկեպարի, Բաղանիսի ու Կիրանցի անմիջական կողքը, ավելին՝ որոշ տներ անցնելու են թշնամուն։