Այսօր Գյումիում «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա հայտնված տղամարդը քաղաքի կոմունալի պետի եղբայրն է
Սպորտ«Տարածքի հողի հետ կապված խնդիր կա։ Ամենայն հավանականությամբ, նաև սարքել են, գուցեև՝ Տավուշի դեպքերը նսեմացնելու համար»,- այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Գյումրիում «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա հայտնված քաղաքացու դեպքին։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ տղամարդը եղել է Գյումրի քաղաքի կոմունալի պետի եղբայրը, և այդ կռիվը եղել է բիստրոյի տարածքի համար:
Հիշեցնենք՝ Գյումրիում քաղաքացին «Մերսեդես»-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճանների վրա։
Ոստիկաններն ուժով վարորդին դուրս են հանել մեքենայից և բերման ենթարկել։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին նման քայլի էր դիմել՝ ի նշան քաղաքապետի դեմ բողոքի։