ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնելու օրինագծին
ՍպորտԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության են արժանացել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու, Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փաստացի փոխանցելու համար բռնագրավելու, ինչպես նաև Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծերը։
Երեք օրինագծերով հատկացումների ընդհանուր գումարը կազմել է 95,34 միլիարդ դոլար: Առաջարկվել է հատկացնել 26,38 միլիարդ դոլար՝ Իսրայելին, 60,84 միլիարդ դոլար՝ Ուկրաինային և 8,12 միլիարդ դոլար՝ «կոմունիստական Չինաստանին», այդ թվում՝ մոտ 2 միլիարդ դոլար՝ Թայվանին և ԱՄՆ-ի այլ տարածաշրջանային գործընկերներին և 1,9 միլիարդ դոլար՝ նախկինում Թայբեյ տեղափոխված ԱՄՆ զինանոցից: