Իշխանյանը դիմել է Համասյանին՝ առաջարկում եմ դադարեցնել համերգը, անհամաձայնություն հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
ПолитическиеՀրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դաշնակահար Տիգրան Համասյանին.
«Դիմում եմ և առաջարկում եմ բոլորը դիմեն Տիգրան Համասյանի Կապանում տեղի ունեցող համերգի մասնակիցներին, կազմակերպիչներին:
Տեղյակ եք, որ Տավուշում առանց Հայաստանի քաղաքացիների կարծիքը հարցնելու, առանց հանրաքվե անցկացնելու Տավուշից մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, որի բանտերում են դեռևս մեր գերիները:
Այդ տարածքները հանձնելու արդյունքում ճանապարհային հատվածներ են կտրվելու Հայաստանից, տներ են ընկնելու Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում այստեղ ապրել հնարավոր չի լինելու, ինչպես դա Ադրբեջանն անում է ցանկացած հայկական բնակավայրի հետ, բացի դա մենք կորցնելու ենք այս պահին մեր լավագույն պաշտպանական դիրքերը՝ հնարավորություն տալու Ադրբեջանին հետագա նվաճման համար:
Սյունեցիներին հայտնի է այս իրավիճակը, երբ արթնացան ու պարզվեց Գորիս-Կապան ճանապարհը դավաճանաբար հանձնված է, հանձնված են Որոտանից ու Շուռնուխի տներից:
Ոչ ոքի համար գաղնտիք չի, որ հաջորդը թիրախում Սյունիքն է և հետո ողջ հայ ժողովրդով պիտի սկսենք Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը դավաճանությունից ու թշնամուց փորձել փրկել:
Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը, դուրս գալ ձեր անհամաձայնությունը հայտնելու Տավուշում տեղի ունեցողի հետ: Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները:
Համերաշխությունն է ծնելու հաղթանակ՝ հյուսիսից հարվ և արևելքից արևմուտք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած ասուլիսում Տիգրան Համասյանն ասել էր. «Ես բեմը համարում եմ սուրբ տեղ, բեմն ինձ համար քաղաքականության խառնելու տեղ չի»։