Ղարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքը
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվերանայվի, եթե Եվրամիությունը (ԵՄ) որոշի ընդունել հանրապետությունն իր կազմում՝ որպես ԵՄ անդամ։ Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնալու ենք Եվրամիության անդամ, շատ հեշտ կլինի այն չեղարկել, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- լրագրողներին ասել է քաղաքական գործիչը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն ասել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը չի համապատասխանում ԵՄ սկզբունքներին և կարող է հետևանքներ ունենալ երկրի՝ միություն մուտքի վրա։