Շուռնուխցիներին խաբած իշխանությունները հիմա էլ տավուշցիներին են «խոստումներ» տալիս
Чрезвычайный случайՆիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի։
Տավուշցիները չունեն որևէ հիմք Փաշինյանին վստահելու համար, քանի որ նրանց աչքի առջև է Սյունիքի Շուռնուխ գյուղի օրինակը: Այստեղ էլ 2021-ին Փաշինյանն ու թիմակիցները գյուղացիների տները բանավոր փոխըմբռնմամբ նվիրեցին ադրբեջանցիներին, փոխարենը խոստացան նոր տներ կառուցել, բյուջեից իբրև թե գումարներ հատկացրին, բայց, արի ու տես, որ երեք տարի է՝ 13 տուն չեն կարողանում կառուցել: Նույնն էլ, ըստ էության, սպասվում է տավուշցիներին, իսկ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փափուկ բարձ՝ տավուշցիների գլխի տակ: