Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters
ОбществоԱմերիկացի միլիարդատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հետաձգել է ծրագրված ուղևորությունը Հնդկաստան, որտեղ նա պետք է երկուշաբթի հանդիպեր վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և հայտարարեր Հարավային Ասիայի շուկա մուտք գործելու մասին, հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ, պարբերականը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչու է Մասկը հետաձգել ուղևորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իլոն Մասկը այս ամիս կայցելի Հնդկաստան՝ հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և խոսելու երկրում ներդրումներ կատարելու մասին։
«Անհամբեր սպասում եմ Հնդկաստանում վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Մասկը։