Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար
ПолитическиеՓետրվարի 20-ից մեկնարկել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության հայտարարած դրամահավաքը, որի արդյունքներն ամփոփվում են այսօր՝ ապրիլի 20-ին, ուղիղ եթերում։ Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:
Դրամահավաքը նվիրված է Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, Արցախից դուրս՝ արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի թվով 500 աշխատող կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:
Արդեն մոտ մեկ տասնյակ հիմնադրամներ, բազմաթիվ բարերարներ ու անհատներ են միացել նախաձեռնությանը:
Հեռուստամարաթոնն ուղիղ եթերում կշարունակվի մինչև 14։00-ն, այդ ընթացքում մեկ անգամ ևս կներկայացվեն դրամահավաքի նպատակներն ու խնդիրները, որոնք հնարավոր կլինի լուծել հավաքված միջոցների շնորհիվ: Մինչև հեռուստամարաթոնի ավարտը հանգանակություն կշարունակվի։