Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան
ПубликацииՊետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց՝ անկախ նրա ով լինելուց, հայացքներից և դավանանքից, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին, որովհետև հիմա այն կառավարում են ապազգային ուժեր: Ամոթ և ստորացում եմ զգում մեր այս վիճակի համար:
Հատկապես այսպիսի իրավիճակներում է ակնառու դառնում իրական պետություն ունենալու կարևորությունը. Պետություն, որ ծառայում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանն ու բարեկեցությանը: Սա է իմ երազած Հայաստանը, որ դեռ պիտի գա»: