Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանում է Իտալիայում՝ Վիտորիա Չերետտիի և իր մոր հետ Վախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանից Հելոուինի 11 կոստյում՝ ոգեշնչված SS25 պոդիումներից Եթե Ռուստամ Բադասյանը եւ Կարեն Անդրեասյանը մի փոքր արժանապատվություն ունենային հենց այս գիշեր հրաժարական կտային. Բաբայան 75 տարեկանում ծխելը թողնելը կյանքին լրացուցիչ 0,7 տարի է տալիս. AJPM ՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներին Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ պետականամետ ղեկավարով, ապա նա Ալիևի «աչքը կմտցներ» Ադրբեջանի վայրագությունները. Շարմազանով Հայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները Ֆրանսիայում աշակերտը հարձակվել է ուսուցչուհու վրա՝ գլխաշորը հանելու խնդրանքի պատճառով Մոսկվայի դատարանը ՌԴ ՊՆ ԳՇ սպայի գործով մեղադրյալ գործարար Մարտիրոսյանի կալանքը երկարացրել է Ֆլորիդայում 1 օրվա ընթացքում կանխատեսվում է Երևանում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ Սաթենիկ Հազարյանի ֆոտոշարքը Իսպանիայից (լուսանկարներ) 

Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում

Հասարակություն

Երեկ վարչապետի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որը հերթական անգամ փաստի առջև կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներին և հերթական անգամ միակողմանի զիջումներ էր ենթադրում թշնամուն: Փաստացի, Կիրանց ու Ոսկեպար գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածները, ըստ երեկվա հաղորդագրության, մայիսի 15-ից հետո հանձնվելու են Ադրբեջանին: Մայիսի 15-ից սկսած՝ այդտեղ գտնվող հայկական ամեն ինչ դառնում է Ադրբեջանի համար լեգիտիմ թիրախ: Փաշինյանը այս որոշմամբ քանդում է ՀՀ ամենապաշտպանված սահմանային գիծը: Սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերով պարփակված հատվածում՝ վտանգելով Հայաստան մտնող գազամուղը: Թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան–Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում   իսպառ փակվում է Գորիս-Կապան մայրուղու օրինակով: Բացի այդ,  ունենալու ենք ադրբեջանական խոշոր հենակետեր, որտեղից Վանաձոր, Ալավերդի ու Իջևան տասնյակ կիլոմետրերի հեռավորություն է լինելու:  

Հաջորդ վտանգավոր կետը՝ ՀՀ ԶՈՒ նահանջն է, ինչը, ըստ էության, կազմաքանդելու  է Տավուշի առաջնագիծը: Ոչ պակաս ուշագրավ շեշտադրում է խաղաղապահների տեղակայումը: Հանրությանը որևէ խոսք այս մասին չէր ասվել, իսկ եթե ընդունենք, որ այս փաստաթուղթն ի մի բերելու բանակցությունները բավական երկար էին ընթանում, ապա խաղաղապահների հետ էլ բանակցությունները երեկ չէ, որ սկսվել են: Սա հերթական գաղտնի քայլն է ժողովրդի թիկունքում և դեռ հարց է՝ ովքե՞ր են լինելու այդ խաղաղապահները: Կա երկու տարբերակ՝ ռուսական կողմը, որի ռազմաբազան այսօր պահում է հայ-թուրքական սահմանը և միայն հեռադիտակներով զինված, որևէ գործնական քայլերի դիմելու մանդատ չունեցող եվրոպացի դիտորդները: Հաշվի առնելով Փաշինյանի քաղաքական դրեյֆը դեպի Արևմուտք՝ դժվար չէ կռահել՝ ում վրա է կանգ առել վերջինիս ընտրությունը և ինչ վտանգներ է դա պարունակում սահմնամերձ շրջանների բնակիչների համար: 

Բացի այդ, վարչապետի աշխատակազմը հետաքրքիր միջոց էր գտել հանրությանը սփոփելու՝ հայտարարելով, որ, ըստ էության, Բաքվին նվիրում են ոչ թե 4, այլ 2.5 գյուղ: Սակայն, կասկած չկա, որ մյուս գյուղերին, որոնք դեռ չեն հայտնվել այս ցանկում՝ նույն ճակատագիրն է սպասվում, միայն թե՝ արդեն հաջորդ փուլում: Եթե ոմանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանից տարբեր հատվածների հանձնումն սկսում է Տավուշի գյուղերից, ապա դա այդպես չէ: Հայաստանի հանձնումը Փաշինյանն ու թիմակիցներն սկսել են Սյունիքում բանավոր փոխըմբռնմամբ շուրջ 200 քկմ հանձնելով, ընդ որում՝ զորքին այդ ընթացքում տված էր չկրակելու հրաման և որպես արդյունք տեղ-տեղ նաև հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև անգամ ձեռնամարտեր էին տեղի ունենում: Մեկ այլ դրվագ էլ չմոռանանք, 2021-ին համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա, որի համաձայն՝ Փաշինյանի ձեռամբ` ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։ Հիշեցնենք, որ այն ժամանակ դեռ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ԱԺ-ում փաստացի չէր հերքել այս փաստաթղթի իսկությունը:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանում է Իտալիայում՝ Վիտորիա Չերետտիի և իր մոր հետՎախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանիցՀելոուինի 11 կոստյում՝ ոգեշնչված SS25 պոդիումներիցԵթե Ռուստամ Բադասյանը եւ Կարեն Անդրեասյանը մի փոքր արժանապատվություն ունենային հենց այս գիշեր հրաժարական կտային. Բաբայան75 տարեկանում ծխելը թողնելը կյանքին լրացուցիչ 0,7 տարի է տալիս. AJPMՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներինԵթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ պետականամետ ղեկավարով, ապա նա Ալիևի «աչքը կմտցներ» Ադրբեջանի վայրագությունները. ՇարմազանովՀայտնի են քիմիայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրներըՖրանսիայում աշակերտը հարձակվել է ուսուցչուհու վրա՝ գլխաշորը հանելու խնդրանքի պատճառով«Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումըՄոսկվայի դատարանը ՌԴ ՊՆ ԳՇ սպայի գործով մեղադրյալ գործարար Մարտիրոսյանի կալանքը երկարացրել էՖլորիդայում 1 օրվա ընթացքում կանխատեսվում է Երևանում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակՍաթենիկ Հազարյանի ֆոտոշարքը Իսպանիայից (լուսանկարներ)Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ. Նիկոլ ՓաշինյանԻրանի ԱԳ նախարարը մտադիր է մասնակցել Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպմանը․ մանրամասներ Դեռահասը ռեկորդ է սահմանել՝ մագլցելով մոլորակի ամենաբարձր բոլոր գագաթները21-ամյա աղջիկը TikTok-ի հետևանքով փորձել է վերջ տալ կյանքին․ մանրամասներ Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 85․700 դոլարով Տիգրան Ավինյանին սպասարկելու համար մեքենա է ձեռք բերել. Գրիգոր ԵրիցյանՌԴ դաշնային խորհրդում քննարկվել են ՀԱՊԿ փոխգործակցությունը, ՀՀ-ՌԴ հարաբերությունները Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ (ֆոտո)Հռոմի պապը կհանդիպի Զելենսկու հետՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետՇոլցը պատրաստ է խոսել Պուտինի հետ, երբ «պահը հասունանա»Վիեննայում ներկայացվել են հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության ստեղծագործություններըՕկուպացված Շուշիում և Բերձորում ադրբեջանցիները «աշխատանքի տոնավաճառներ» կանցկացնեն Առանց խաղաղության տարածաշրջանը չի կարող զարգանալ․ Խաչատուրյանը՝ Գերմանիայի նախագահին (տեսանյութ)Շնորհակալ եմ Երևանում կազմակերպված զարմանալի մշակութային նախաձեռնությունների համար․ Պլասիդո ԴոմինգոՈվքեր կներկայացնեն Հայաստանը մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըՊահե՛ք ձեր հին անձնագրերը, իմ խորհուրդն է ձեզ. Լարիսա Ալավերդյանը՝ արցախահայերին (տեսանյութ)«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առաջ Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը․ «Սրբազան պայքար» (լուսանկարներ)Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթըԻնչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. ԵվրախորհրդարանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
Ամենադիտված