Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան
Чрезвычайный случайՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գրում է․
«Տպավորություն է, որ ազգային դիմագիծն ու նկարագիրն արմատապես փոխելուն ուղղված ծավալուն գործընթաց է մեկնարկել։ Երևի թե չիպը փոխելու հարց է դրված։ Հիշողության հետ կապված ծրագրային փոփոխություններով։ Կարծես թե, սա ինքնակատարելագործման գործընթաց չէ՝ կերպափոխման գործընթաց է։ Նախատեսում է ոչ թե մինչ այժմ եղած աշխարհի ծուռ ընկալման շտկում, այլ իրականության ծուռ ընկալման նոր տարբերակի արմատավորում»։