Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ
Գիտություն և ՄշակույթԲաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։
Ակցիայի մասնակիցը կայքին ասել է, որ խոստացել են, որ քիչ անց մարզպետը կգա։ Շուտով ակցիայի մասնակիցներին կմիանա նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տեղեկություն ունենք, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա»,– ասաց նա։
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ։