Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց
Наука и культураՀայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ Այսօր այդ մասին «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:
Նա հայտնեց, որ ապրիլի 22-ին՝ երկուշաբթի տեղի կունենա կազմակերպության հիմնադիրների ասուլիսը, որի ընթացքում ավելի մանրամասն կխոսեն կազմակերպության նպատակների, անելիքների մասին։
«Բայց մինչ այդ երկու խոսք։ Այն բաց է համագործակցելու տարբեր կազմակերպությունների, հայկական ու համահայկական կառույցների հետ, դրա նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահն ու Հայաստանի Հանրապետության շահը, ինչի կարիքն այսօր շատ-շատ զգացվում է»,-ասաց Ադոնցը։