Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
ПолитическиеՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր: