Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից
PoliticalԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիո Տաֆուրիին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ընդունելության ժամանակ Բայրամովը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նա շնորհակալություն է հայտնել իտալական կողմին «ներկա դժվարին պահերին արդար դիրքորոշման համար»։
Նշվել է, որ «մի շարք դերակատարներ, որոնք միակողմանի և կողմնակալ մոտեցում են ցուցաբերում՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, պետք է օրինակ վերցնեն Իտալիայի դիրքորոշումից»։