Որոնք են քնելու համար ամենավատ դիրքերը Քրիշտիանու Ռոնալդուն եւ Jacob & Co-ն թողարկել են լյուքս դասի բացառիկ ժամացույցներ Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Քանյե Ուեսթը, ենթադրաբար, ցանկացել է սեքսով զբաղվել զոքանչի հետ կնոջ՝ Բյանկա Սենսորիի աչքի առջեւ Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկին Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը Կինը ծննդաբերել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում, իսկ երեխային թողել է, որ մահանա ԵՄ-ն երկու տարով կերկարաձգի Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 11-ամյա դուստրը նկարահանվել է ամսագրի շապիկի համար (լուսանկարներ) «Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց . բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Էշթոն Քաթչերը վթարի է ենթարկվել. նա ստիպված է եղել անցորդներից օգնություն խնդրել «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական 

ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Հասարակություն

Ամփոփվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ քաղաքաշինության կոմիտեում և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՊՎԾ–ից։

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Ծառայության գնահատմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208․000․000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.

Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից Ծառայության գնահատմամբ անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,

ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742․000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը,

Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման,

Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115․000․000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո:

Ծառայության ուսումնասիրությամբ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով:

Փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որոնք են քնելու համար ամենավատ դիրքերըՔրիշտիանու Ռոնալդուն եւ Jacob & Co-ն թողարկել են լյուքս դասի բացառիկ ժամացույցներԻնչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթըՔանյե Ուեսթը, ենթադրաբար, ցանկացել է սեքսով զբաղվել զոքանչի հետ կնոջ՝ Բյանկա Սենսորիի աչքի առջեւԵգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկինՄոսկվայում տեղացել է առաջին ձյունըԿինը ծննդաբերել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում, իսկ երեխային թողել է, որ մահանաԵՄ-ն երկու տարով կերկարաձգի Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատըՔիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 11-ամյա դուստրը նկարահանվել է ամսագրի շապիկի համար (լուսանկարներ)«Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց . բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԷշթոն Քաթչերը վթարի է ենթարկվել. նա ստիպված է եղել անցորդներից օգնություն խնդրել«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայականԾնվել է Արամ Մելիքյանի երեխանԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Էդգար Ղազարյանի վրա. Վազգեն ՍաղաթելյանԱդրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա ԼորանսՎայելե՛ք Seven Wonders Show-ն One and Only թատրոնում (լուսանկարներ)Հայաստանում նախորդ տարի խաղողի արտահանումից եկամուտը 30 տոկոսով նվազել է. World's Top ExportsԿփոխարինի՞ արհեստական բանականությունը թերապևտինԱլիևից կախված Փաշինյանն այլընտրանք չունի, գնալու է զիջումների. դա է իշխանության մնալու երաշխիքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ). 168.amՆոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտի արորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու50-ամյա տղամարդը իր «Ռաֆ»-ում թմրամիջոց և զենք-զինամթերք է պահելՈւկրաինան հայտարարել է, որ իրավիճակը ռազմաճակատում բարելավվում էՀայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան. Հակոբյան«Գահերի խաղի» երկաթե գահը աճուրդում վաճառվել է 1,5 մլն դոլարով«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. ՔուրթուլմուշԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ՀՀ-ում ամենաբարձրն էԹուրքական պետհամարանիշներով ավտոբուսներ՝ Երևանին (լուսանկարներ, տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտիՀայ 7-ամյա դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակիՁերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունըԱյսօր եմ այդ առաջարկը ստացել, նստած մտածում եմ. հեշտ որոշում չի. Ալեքսանդր Սիրունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասինԹիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրանՂազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԱդրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունըԿքննարկվի «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծըԿարմիր արծիվներ ֆան շարժումը միանում է հանրության կարծիքին․ Red Eagles-ը հայտարարություն է տարածելՔրեակատարողական ծառայությունում ատեստավորումը հաղթահարել է 31 ծառայողԿատարվելու են պայթեցման աշխատանքներՈ՞նց թե՝ դժգոհ եմ, ամենաշատ ես եմ դժգոհ, բայց Մելիքբեկյանի հրաժարականի կարիքը չկա․ Կարեն Գիլոյան3333 ձգում`Մխիթար Գալեյանի համար. փոքրիկ Առաքելի նոր ռեկորդը` 44-օրյա պատերազմում նահատակված կապուտաչյա երիտասարդինՖուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖՀայաստանի հետ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել. ԱլիեւՓյունիկը մեկնաբանել է Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու շշուկներըԺնևում քիչ առաջ մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումըԽաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով Իրանի քաղաքացի է կալանավորվելԱլեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև հանդիպումը չեղարկվել է․ ադրբեջանական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովԵս սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասինԱլիևը դժգոհել է եվրոպական դիտորդական առաքելությունից և խոստացել այդ հարցը բարձրաձայնել ԵՄ-ումՇուրջ 7900 շահառուից ավելի քան 5000-ի նպաստի, կենսաթոշակի վճարումն արդեն իսկ կատարվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ամենադիտված