Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին
ВидеоՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։
Ավելի վաղ Լեհաստանի ազգային դատախազության կայքում հաղորդագրություն էր հայտնվել օտարերկրյա պետության հետախուզության հետ համագործակցելու և Ուկրաինայի առաջնորդի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող տղամարդու կալանավորման մասին։
«Բանդերայի գլխավոր անդամի դեմ մահափորձ՝ Լեհաստանում։ Սա իսկապես լուրջ է։ Թմրամոլ ծաղրածուն հիմքե ունի՝ լրջորեն անհանգստանալու։ Դա կարող է լինել առաջին ապացույցը, որ Արևմուտքը որոշել է վերացնել նրան։ Վախեցի'ր, ծաղրածու» - գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։