Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի
ПолитическиеՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 18-ին 2 նոր որոշում է ստորագրել, որոնցից մեկով Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 18-ից ազատել է իր օգնականի պաշտոնից և մեկ այլ պաշտոնի նշանակել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
1. Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 19-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Բաբայանը փոխվարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում է 2018 թ. հունիսի 8-ից։