Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրա
ПолитическиеՏուրկուի համալսարանից ֆինն գիտնականներն ուսումնասիրել են առողջ ապրելակերպի և սեքսից բավարարվածության միջև կապը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sexual Medicine (JSM) գիտական հրապարակման մեջ:
Փորձագետները վերլուծել են Ֆինլանդիայի բնակիչների՝ ինը տարվա ընթացքում հավաքագրված 10671 տվյալները: Մասնակիցներն անցել են հարցումների շարք, որի ժամանակ նկարագրել են իրենց վերաբերմունքը ֆիզիկական վարժություններին, դիետաներին, ալկոհոլ օգտագործելուն և ծխելուն: Կամավորները նաև պատմել են, թե որքան գոհ են իրենց ինտիմ կյանքից։
Հետազոտողները պարզել են, որ ավելի առողջ ապրելակերպ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված սեքսից մեծ հաճույք ստանալուն:
Առողջ ապրելակերպի առանձին ասպեկտների դերն ուսումնասիրելիս պարզվել է, որ լավ սեռական փորձառությունները զգալիորեն կապված են այն բանի հետ, թե որքան չափավոր է մարդն ալկոհոլ օգտագործում:
Գիտնականները հույս ունեն, որ սեռական կյանքի բարելավման հեռանկարն ավելի շատ մարդկանց կդրդի հրաժարվել վնասակար սովորություններից: