«Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ
ГрузияՎրաստանը կանգնած է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հեռանկարի առջև այս տարվա վերջին, և «Արտաքին ազդեցության» մասին օրենքը հենց դրա դեմ է պայքարում:
Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զուրաբաշվիլիի խոսքով՝ օրինագիծը համապատասխանում է Մոսկվայի շահերին, իշխող կուսակցությունն ընդունել է նաև մի շարք այլ օրենքներ, որոնք խոչընդոտում են երկրի ուղուն դեպի Եվրամիություն։