Կադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)
PoliticalՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Չեչնիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալիխան Ցակաևի ձերբակալությունը Դաղստանում։ Նա կատարվածն անվանել է «ամոթալի սադրանք» և որոշել է պատժել ձերբակալության մեջ ներգրավված ոստիկաններին։
Նրա խոսքով՝ Գերզելի անցակետում մի քանի հոգի փորձել են «ամենակոպիտ ձեւով» բերման ենթարկել Ցակաևին՝ առանց պատճառները բացատրելու։ Նա այդ պահին եղել է առանց պաշտոնական փաստաթղթերի ու համազգեստի, քանի որ հանգստյան օրն էր։
Կադիրովի խոսքով՝ երբ հետո իմացել են, թե ում հետ գործ ունեն, «վախկոտի պես փախել են»։