Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ
BlogosphereԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածում։ Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ահաբեկչական պետությունը ցեղասպանություն է իրականացնում ինչպես Գազայում, այնպես էլ Արևմտյան ափին։ Արևմուտքի աջակցությամբ Իսրայելը զբաղված է զանգվածային սպանություններով, որոնք խայտառակությամբ կգրվեն մարդկության պատմության մեջ», - ասել է Թուրքիայի նախագահը։ Նա հավելել է, որ «Պաղեստինի գործի առաջնորդն իր հյուրն է լինելու շաբաթվա վերջին»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ահաբեկչական չի համարում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։