Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող
ԲլոգոսֆերաԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը ադրբեջանական Turan գործակալության թղթակցին պատմել է Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի պայմանները։
«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ»,– ասել է նա։
Պատասխանելով զիջումների և պահանջների մասին հարցին՝ Քրիստոֆերսենը նշել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Վեհաժողովի հետ և պայմաններ ստեղծեն համազեկուցողների համար երկրում ազատ աշխատելու, այդ թվում՝ բանտեր այցելելու համար։ Ադրբեջանը պետք է կատարի նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր պարտավորությունները»։