Իրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններին
ԲլոգոսֆերաԻրանը կվերանայի իր միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը, եթե Իսրայելը փորձի հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա, այդ դեպքում Թեհրանը չի պահպանի իր նախկին խոստումները: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջուկային պաշտպանության և անվտանգության բաժնի հրամանատար Ահմադ Հաքթալաբը, փոխանցում է Tasnim-ը։
Զինվորականն ընդգծել է, որ Իրանն ի սկզբանե պատրաստ էր հակազդել Իսրայելի սպառնալիքներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։