Պահանջում ենք խստագույնս պատժել ՀՀ քաղաքացուն խոշտանգած ստահակներին․ «Որդիների կանչ»
Արտաքին Քաղաքական«Որդիների կանչ» ՀԿ-ից հայտնում են․
«Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից նույն ուժի իրական և օրեկան նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլ այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։
Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս ռամիլ սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։
«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում խստագույնս պատժել ՀՀ քաղաքացուն խոշտանգած ստահակներին»։