Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ Գալստյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես Խուդոյան Ալիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան Իսրայելի վարչապետը սպառնացել է՝ Լիբանանը կարող է կործանվել Գազայի նման Էն մարդը ոչ թե կոֆե պիտի խմեր Մոսկվայում, այլ կալանավայրում լիներ. Սրբազանը՝ դատախազությանը 

«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թ.-ին բյուջեի կատարողականի քննարկումների, իշխանությունների մատնանշած տնտեսական աճի, բայց դրա դրական միտումները մեր կյանքում չզգալու, ԵՄ տնտեսական սպասվող աջակցության և այլ հարցերի մասին «Փաստը» զրուցել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, կառավարությունն ամփոփում է 2023 թ.-ի ծրագրերը։ Քննարկվում է բյուջեի կատարողականը: Ի՞նչ արվեց ու չարվեց նախորդ տարի:

-«Բյուջե 2024»-ում արդեն բացակայում էր Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, իսկ «Բյուջե 2023»-ով կար, բայց ի՞նչ արեցին: Իշխանությունները խոսում են տնտեսական աճից, որի կառուցվածքն ու որակը շատ խնդրահարույց է, բայց չեն խոսում պետական պարտքի սրընթաց աճից: Տնտեսագիտության մեջ կանոն կա, որ երկար փողով ֆինանսավորում են երկարաժամկետ ակտիվները՝ եկամտաստեղծ ուղղությունները, բայց այս մարդիկ, բյուջեի աջակցության պարտքեր վերցնելով, երկիրը թաղել են պարտքերի տակ: Շատ կոնկրետ ուղղություններ կան, որոնք պետք է դառնան քննարկման նյութ, օրինակ՝ 2022 թ.-ին, երբ այդ բյուջեն ընդունում էին, իշխանություններն ամեն հնարավոր բարձրախոսով ասում էին, որ շուրջ 46 տոկոս աճել է ՊՆ-ի բյուջեն, հետո Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո պնդում էին մոդուլային զորանոցների մասին, որոնք կային կամ ճանապարհին էին: Հիմա կա՞ն: Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմամբ տարին փակեցին: 2023 թ.-ը, անկախ բյուջեի կատարողականի գնահատումներից, պետք է որակել որպես մեծ կորստի, ամոթի և ողբերգության տարի: Արցախի հանձնումը, արցախցիների նկատմամբ թշնամու ցեղասպանական գործողություններն ու աղետը Երևանից հեռադիտակով նայող կառավարությունը պետք է ոչ թե բյուջեի կատարողականից խոսի, այլ ամոթից, իսկ ավելի ստույգ՝ չխոսի և լուռ հեռանա առհասարակ:

-Խոսվում է տնտեսական աճի, միջին աշխատավարձի բարձրացման, երկու տոկոս գնաճի մասին: Իրականում ինչպիսի՞ պատկեր ունենք, և ինչո՞ւ քաղաքացիներն իշխանության նշած տնտեսական դրական ցուցանիշները չեն տեսնում, հակառակը՝ սկսել ենք վատ ապրել:

-Համաձայն պաշտոնական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշները շատ գեղեցիկ են՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս հունվար-փետրվարին 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,6 տոկոսով, գներն ընկել են, առևտուրն անցել է 24 տոկոսը, իսկ արտահանում-ներմուծումը անգամներով ավելացել է, բայց չգիտես ինչու, մարդիկ լավ չեն ապրում, մնացել են նույն խնդիրների առաջ, ավելացել են անվտանգային ծանրագույն հարցերն ու ապագայի նկատմամբ անորոշությունը:

Բայց որ նայում ենք այդ ցուցանիշների կառուցվածքին, պատկերը սկսում է պարզվել՝ անգամներով աճել են ռեէքսպորտի հաշվին, դրա տնտեսական օգուտների չնչին մասն է մնում ՀՀ-ում, բայց դրանք ցուցանիշների վրա ահռելի ազդեցություն ունեն: Այնպես որ, հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերը իրարից այսքան ցցուն երբեք չեն տարբերվել: Եվ հետո, մեր երկրում տնտեսական աճերը ներառական չեն, և դրանից չեն օգտվում իրենց սառնարանի դուռը բացող մեր քաղաքացիները: Նորից թանկացել են հագուստը, կոշիկը, տրանսպորտը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, միայն 38 տոկոսով բարձրացել է բենզինի արժեքը: Գների նվազում կա սննդամթերքի որոշ տեսակների, հատկապես այն մթերքի մեջ, որոնք ներմուծվում են, կամ ներմուծվում է դրա հումքը, օրինակ՝ հացաբուլկեղենը, ալ յուրը, որոնց մեծ մասը ներմուծվում է ՌԴից, իսկ ռուբլու փոխարժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ապրել: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես՝ դրամի արժևորումը մեծ հարված է հասցնում արտահանման սեգմենտին՝ մասնավորաբար տեղական արտադրությանը և ՀՀ փոխանցված տրանսֆերտներին: Եթե գնահատենք մեր տնտեսության վիճակը, կարելի է ասել՝ տարերային և շիկացած:

-Թոշակի բարձրացում չի սպասվում, մինչդեռ շատերին զարմանալի է ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ընդ որում՝ քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ինչո՞ւ չի բարձրանում, օրինակ՝ զինծառայողների աշխատավարձը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Կա փաստ, որ թոշակն ավելի ցածր է, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը: Թոշակի բարձրացումը կենսականորեն կարևոր է, ոչ թե պետք է այս 6 տարվա ընթացքում մի ձեռքով մի քանի կոպեկ բարձրացվեր և մյուս ձեռքով մի փոքր ավելի թոշակառուի ձեռքից տանել, այլ պետք էր առաջանցիկ կենսաթոշակի բարձրացում: ՀՀ-ում թոշակառուն ապրում է աղքատ: Չկա մարդ, որ թոշակով կարողանա ապրել, բուժվել, տեղաշարժվել, իսկ ապրելն ու բուժվելը թանկացել են, ներդրվել են որոշ էլեկտրոնային խոչընդոտներ, իսկ տեղաշարժվելը վաղը կդառնա դժվար հաղթահարելի: Զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին խոսող իշխանությունները, իրենց ծրագրում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հստակ ասողները որոշել են, որ ընտրանք պետք է անել, ատեստավորման գործիքի կիրառմամբ մի մասի աշխատավարձն ավելացրել են, մյուսներինը՝ ոչ, սրանով ստեղծել են անհավասար միջավայր:

Նույնը նաև կատարվեց ուսուցիչների հետ՝ բուհ ավարտած և պետական հանձնաժողովի կողմից ուսուցչի որակավորում և դիպլոմ ստացած մարդկանց ասացին՝ եկեք, նորից ատեստավորվեք: Սա անթույլատրելի է, ոչ թե պետք էր ատեստացիաներ անել, այլ շարունակական մասնագիտական զարգացումների սեմինարներ՝ տեղերում: Իսկ քանի՞ ոստիկան կանցնի այդ ատեստացիան, քանի՞սն են տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությանն ու Սահմանադրությանը: Թեկուզ հենց պարեկներին նայեք. եթե ձեռքից պլանշետը վերցնես, նրանց մեծ մասը ոչ մի իրավական ակտի հղում անել չի կարող: Ոստիկանների աշխատավարձի բարձրացումը զարմանալի չի, այլ օրինաչափ է այս պարագայում՝ միայն նրանք են մնացել որպես այս իշխանությունների հենարան:

-Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նշվեց Արևմուտքի՝ Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին: Այս աջակցությունը նպատակ ունի «վերափոխելո՞ւ» մեր տնտեսությունը, թե՞ միջոց է սիրաշահելու Հայաստանին՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջանակում:

-Իհարկե, հայտարարվեց, որ այդ եռակողմ հանդիպումը հիմնականում տնտեսական բնույթի է, բայց ամբողջությամբ վերաբերվում էր տարածաշրջանի քաղաքական կառուցվածքին, գերտերությունների ազդեցության գոտիներին և դրանց հնարավոր փոփոխություններին, որի համար Արևմուտքի որոշ կենտրոններ, մասնավորաբար հանդիպման կողմերը կարող էին քննարկել որոշակիության դիմաց դրամաշնորհների հարցը: Մինչ ապրիլի 5-ը իշխանությունները իրենց կցված լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձում էին մեծ սպասում ստեղծել, հատկապես, որ նախընթաց շրջանում հայտարարվել էր շուրջ 3 միլիարդ հատկացնելու մասին: Բայց տվեցին խոստում, սա պետք է ֆիքսել, որ փող չեն տվել, այլ միայն խոստում, որ 4 տարվա ընթացքում կտրամադրվի 270 միլիոն դոլար:

Կարելի է ենթադրել, որ Արցախի կորուստն Արևմուտքի այդ կենտրոնները գնահատեցին այդքան ցածր, ինչը պետք է վիրավորեր հայկական կողմի ինքնասիրությունը: Հայերը միլիարդավոր դոլարների գույք, բնակֆոնդ, բիզնեսներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ, ցանքատարածքներ և այլ չափելի ռեսուրսներ են թողել թշնամուն: Էլ չեմ ասում հոգևոր և մշակութային անչափելի արժեքները, պատմություն և կենսագրություն, գերեզմաններ ու սրբավայրեր: Այնպես որ, ապրիլի 5-ի հանդիպումն ու Հայաստան բերած խոստումը կարելի է համարել ձախողված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԱլիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան Իսրայելի վարչապետը սպառնացել է՝ Լիբանանը կարող է կործանվել Գազայի նմանԷն մարդը ոչ թե կոֆե պիտի խմեր Մոսկվայում, այլ կալանավայրում լիներ. Սրբազանը՝ դատախազությանըՊարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում. Մետաքսե Հակոբյան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. Սրբազան 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործողությունները» թեմայով Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդումԴադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումը Էլեկտրաէներգիայի ընդհատման դեպքում ՀԷՑ-ը տույժ կվճարի արժեքի 50%-ի չափով, բայց 10 հզ․ դրամից ոչ ավելի․ ՀԾԿՀ Ոստիկանները դատախազության շենքի մոտից «բերման ենթարկեցին» Փաշինյանի խրտվիլակին (տեսանյութ)Արցախը էթնիկ զտման ենթարկելու և ցեղասպանություն չհամարելու մասին. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կարմիր բերետավորների ոստիկանական մեծ զորքը շրջափակել է ԱԳՆ շենքը (տեսանյութ)Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Լարված իրավիճակ դատախազության մոտ. ակցիայի մասնակիցները կոպեկներ նետեցին ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ Բագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյանը՝ Լավրովին Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղադրումը ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել էԳազ չի լինիՄահացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը Նիկոլ, հանցակից ես Արցախում կատարված Ցեղասպանությանը․ Սրբազան պայքարի աջակիցներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին. Ոսկան Սարգսյան Առաջնորդի կամ քաղաքական գործչի համար կարևոր է, որ ինքը շրջապատված լինի գրագետ և իմաստուն ենթականերով. Դավիթ Անանյան «Էրեբունի-Երեւանը»՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում պահանջում ենք վերջ դնել ՔՊ-ական պարագլուխների հերթական հանցագործությանը․ Խաչիկ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը մեղավոր չէ. Մելիքյան Ես եղել եմ Գազայում․ ԹրամփՍրբազան պայքարի աջակիցները փակել են Վազգեն Սարգսյանի փողոցը (լուսանկարներ)«Իքս Գրուպ»-ը դիտավորություն է տեսնում «Դոմուս»-ի հրդեհի ծագման մեջ․ բացահայտողներին պարգև են խոստանում Ժանյակավոր կրծկալ և սև կիսաթափանցիկ վարտիք․ Հիլթոնը ցնցել է համացանցըՄեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել ՀՀ անձնագիր ստանալու. «Հրապարակ» 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված