Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)
Բրազիլիայում հարսնացուն իր հարսանեկան խնջույքի ժամանակ ընկել է լողավազանն ու խեղդվել ցնցված հարազատների աչքի առաջ։ Այս մասին գրում է Metro-ն։
38-ամյա Էլիզանջելա Գազանոն կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, նշում էր իր հարսանիքը Լիմերիայում գտնվող ամառանոցներից մեկում։ Պաշտոնական արարողությունից հետո նա պարել է լողավազանի հենց եզրին, կորցրել հավասարակշռությունը և ընկել ջուրը։ Հարսնացուին դուրս են հանել, բայց արդեն ուշ էր՝ ջուրը հայտնվել էր կնոջ թոքերում, և նրա սիրտը կանգ էր առել։ Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, և Գազանոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներն այլևս չեն կարողացել օգնել նրան։
Սոցցանցերում Գազանոյի վերջին հրապարակումը սպիտակ զգեստով նրա լուսանկարն էր՝ փեսայի հետ։ Հաղորդվում է, որ նա ուներ հինգ երեխա։