Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներին Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը Արտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ Սրբազան Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքը Գերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց 

Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել․ Դատախազություն

Քաղաքական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:

Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:

 Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:  

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

 Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:

Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՄարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներինԵկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Փյունիկը» հաղթեց «Վանին» 3:1 հաշվով (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Իսրայելում․ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 10-ըՍյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 23 մարդ է զոհվել
Ամենադիտված