ՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է․ Դանիելյան Պուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերից Միլթոն փոթորիկը սպառնում է նաև Ռուսաստանին Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan «Իշխանությունը այլևս չունի ժողովրդի աջակցությունը». Հայկ Մարության (տեսանյութ) «Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողոց, քանդում են Արա Աբրահամյանին պատկանող տարածքը (տեսանյութ) Բաքվում ապօրինի կալանավորված նախագահների, նախարարների և մնացածի կալանքի ժամկետները երկարաձգվել են Ալեն Սիմոնյանի գովքը՝ Տաջիկստանի Սահմանադրությանը (տեսանյութ) Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ազատման որոշումը Ուկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին 4 հոգու բերման ենթարկեցին ոստիկանները զուտ նրա համար, որ ասում էին` սա մեր գույքն է, մի ոչնչացրեք. Վարդևանյան (տեսանյութ) 

Ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում. Բադալյան

Տեսանյութեր

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երբ նոյեմբերի 9-ից հետո, գնահատելով իրավիճակը, կարծիք եմ հայտնել, որ գլոբալ մակարդակում դա նաև ռուսների պարտությունն ու ձախողումն էր, մեծաթիվ «մակերեսագետներ» դա համարել են ռուսներին արդարացնելու «գործակալական» ջանք: Հիմա ստացվում է, որ ռուսները չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ: 

Պարտության և ձախողման մեխանիզմը հանգամանալից բացատրել եմ բազմիցս: Բնական է, որևէ մեկնաբանություն չի հաստատվում նոտարի կնիքով, իսկ հարցականի տակ հնարավոր է դնել ցանկացած բան, էլ չասած՝ անգամ կնիքի առկայության դեպքում։

Պարզապես, մարդկանց համար նախընտրելի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմինանտ քարոզչական սխեմաների: Դիմադրելը պահանջում է ջանք, հետևաբար, ավելի լավ է հարմարվելը, առավել ևս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաև բառի բուն իմաստով շահութաբեր:

Հիմա Պեսկովը հայտարարում է, որ՝ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից: Սա, իհարկե, միաժամանակ շատ հարցեր առաջացնող է, որովհետև չի մանրամասնում՝ ամբողջությա՞մբ է դուրս գալիս, թե՞ մասնակի, իսկ կարո՞ղ է՝ ձևաչափը տրանսֆորմացվի, և փոքր մի մաս մնա այլ կարգավիճակով, այլ պայմանավորվածություններով և այլն: Տեսնենք, սա կերևա ժամանակի ընթացքում, ի հայտ կգան մանրամասներ:

Բայց ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում կամ, այսպես ասեմ, եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ և աննպաստ։

Այլ հարց է, որ կայսրությունները այդ պրոցեսները պետք է փաթեթավորեն այնպես, որ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ խորիմաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում, որովհետև իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ և հայտնվել այդ վիճակում:

Այդ պարագաներում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտարարությունը, որ «Ղարաբաղի բարդ օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ»: Եվ դա նշվում է որպես վկայություն, որ ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից:

Եթե ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում 11 ժամ, որից հետո հայտարարվեց հրադադարի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհետև այդ ժամանակ կանգնելուն համաձայն չէր Էրդողանը, որի թիկունքում նաև՝ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 3-5-ին այցելել էր Անկարա: 

Հիմա պատկերացնենք, որ Էրդողանը չէր կանգնում նաև նոյեմբերի 9-ին, ի՞նչ էին անելու ռուսները: Մնում էր արդեն մտնել Թուրքիայի և Ադբեջանի հետ պատերազմի մեջ: Չեմ բացառում, որ նույնիսկ սպառնացել են անել դա (ռուսական ուղղաթիռի խոցման խորհրդավոր պատմությունը), եթե Թուրքիան չհամաձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո, համաձայնությունը եղել է, ստանալով նաև մոնիտորինգի կենտրոն Աղդամում՝ մնացյալի շարքում: 

Իհարկե, պատերազմը կանգնել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է իրավիճակը եկել ու հասել դրան, և որտեղից է սկսել ու ինչ պայմաններով ու ստատուս-քվոյով ավարտվել:

«Մակերեսագիտերենով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»: 

Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսների «մեղքի» մասին Հայաստանի տեղեկատվական և փորձագիտական դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամանակ, երբ դա հեչ մոդա չէր ու բերում էր ոչ թե ծափեր, այլ թիրախավորում: 

Բայց որևէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացների խորությունն ու շերտերը առավելագույնս դիտարկելու մղումով ու նպատակով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբավարարի, ում՝ ոչ: Եվ ժամանակի ընթացքում նաև ինձ համար բացահայտելով լայն պրոցեսի նոր շերտերն ու իմաստները՝ ինձ պարտավոր եմ համարում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյարության աստիճանից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է․ ԴանիելյանՊուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերից Միլթոն փոթորիկը սպառնում է նաև ՌուսաստանինԿոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan«Իշխանությունը այլևս չունի ժողովրդի աջակցությունը». Հայկ Մարության (տեսանյութ)«Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողոց, քանդում են Արա Աբրահամյանին պատկանող տարածքը (տեսանյութ)Բաքվում ապօրինի կալանավորված նախագահների, նախարարների և մնացածի կալանքի ժամկետները երկարաձգվել ենԱլեն Սիմոնյանի գովքը՝ Տաջիկստանի Սահմանադրությանը (տեսանյութ)Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնիցՓաշինյանը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ազատման որոշումըՈւկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին 4 հոգու բերման ենթարկեցին ոստիկանները զուտ նրա համար, որ ասում էին` սա մեր գույքն է, մի ոչնչացրեք. Վարդևանյան (տեսանյութ)Կարևորը մնում է արցախցիների հայրենիք վերադարձի հարցը. Արցախի թեմի առաջնորդի նամակը՝ ՄԱԿ քարտուղարինՄահացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըՎահե Դանիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովԱշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինՍևամորթների՝ Թրամփի թեկնածությանն աջակցությունն անընդունելի է․ ՕբամաԳերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովԱզատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով. նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամԻրավական առումով՝ Ուկրաինան իրավունք ունի Արևմուտքից ստացած զենքերով հարվածել ՌԴ տարածքին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հոբելյանական խաղաշապիկ՝ 100-րդ խաղի կապակցությամբ․ Ինտերի նվերը՝ ՄխիթարյանինՍևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Արարատում կրակnցներ են եղել․ Shamshyan Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է ՈւՂԻՂ․ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետ Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան. նրան դիմավորել է այդ երկրի փոխվարչապետը ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Երկրին հազվագյուտ գիսաստղ է մոտենում․ NASAՀայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունըՕդի ջերմաստիճանը կնվազի Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի․ Քոչարյան (տեսանյութ)63-ամյա բնակիչը տանից էշով դուրս էր եկել ու չէր վերադարձել․ բացահայտվել են uպանության հանգամանքները 2008-ից հետո ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018-ից քաղաքականությունն է զբաղվել ինձնով․ Քոչարյան (տեսանյութ)Չեք նկատել՝ ես նման բաներից չեմ վախենում․ Քոչարյանն իրեն կալանավորելու մասին (տեսանյութ)Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով 100 մլն դրամ վարկ՝ 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը COP29-ին ընդառաջ պահանջում են գերիների ազատ արձակումըՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Դատարանը կալանք տվեց աշակերտի նկատմամբ սեռական բռնության փորձ արած ուսուցչին (լուսանկարներ)Ի՞նչ էր անում պատասխանատու սպան, երբ զինվորին հասցնում էին ինքնասպանության. MediaHub ՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված համաժողովին Մանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցՉկա մեղադրանք, չկա հոդված. Ռոբերտ Քոչարյանը` իր դեմ վերաբացված գործի մասինՄարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը
Ամենադիտված