Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է «Ոսկեպար»
ԲլոգոսֆերաԼՈՒՐԵՐ.com-ի բացառիկ տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ուղեւորվել է Ոսկեպար` խոստացված եւ ուշացած հանդիպումը հանձնվող գյուղերի բնակիչների հետ ֆորմալ կայացնելու համար։
Ըստ մեր աղբյուրի՝ Ոսկեպարում դիմադրություն է սպասվում, չնայած նման դեպքերում ԱԱԾ-ն նախապես հատուկ օպերներով է օր առաջ այցը նախապատրաստում` վարչապետի համար անախորժ եւ ռիսկային հնարավոր դրվագներից խուսափելու համար։
Կմասնակցի՞ արդյոք այդ հանդիպմանը նաեւ Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության համահիմնադիր, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը թե՞ ոչ, առայժմ ԼՈՒՐԵՐ.com-ին չի հաջողվում պարզել, միայն հայտնի է, որ լուսաբացին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև Սեյրան Օհանյանը, Տիգրան Աբրահամյանը և Գեղամ Մանուկյանը ևս Ոսկեպար են շտապել։