Վաղը՝ ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց բողոքի ակցիային. իրենք 1+1 եկան, իրենց հնարավոր է կանգնեցնել 1+1-ով. Վահագն Չախալյան
Политические#STOP_NIKOL Վաղը ժամը 12:00-ին կառավարության դիմաց ամեն մեկիդ ներկայությունից, մասնակցությունից է կախված կկարողանանք կանգնեցնել սրանց քայլը, հաջորդ քայլը, որը վստահաբար ՀՀ բնակավայրերից մեկի հանձնումն է, կլինի դա Ոսկեպարը, Վարդենիսը, թե Տիգրանաշենը…: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԱՄՔ ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը:
«Ձեր աջակցությունը մեզ ուժ է տալու, ոգևորելու է և միայն առաջ շարժվելու պատասխանատվությամբ է համակելու։
Մի մտածեք, թե ձեզանից բան կախված չէ, իրենք 1+1 եկան, իրենց մի միայն հնարավոր է կանգնեցնել 1+1 -ով։
Մենք պատրաստ ենք իրենց կանգնեցնելու, մենք ունենք այդ կամքը, այդ վճռականությունը, ունենք շարժառիթը, մեզ միայն պակասում է ձեր աջակցությունը, դարձեք մեզանից մեկը, դարձեք +1 և մենք միասին մեկս մեկիս հանդեպ պատասխանատվությամբ լցված, Մայր Հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ լցված կանենք ՄԵՐ ՔԱՅԼԸ, կանգնեցնելով «իրենց քայլին»։
Աղոթք, Գործողություն, Արդյունք։
Կամք, Համախմբում, Հաղթանակ։
#STOP_NIKOL»,- գրել է նա: