Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ
ԲլոգոսֆերաԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը, հայտնում է Xinhua-ն։
Քաղաքական գործիչները նաև հայտարարել են, որ չեն աջակցում միջուկային օբյեկտների վրա հարձակումներին և դեմ են միջուկային զենքի կիրառմանը։
Որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից և շուտափույթ կարգավորման հասնելու համար բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, ընդգծել է Սի Ծինփինը։
«Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության և կայունության [ապահովման] վրա և չհետապնդենք եսասիրական շահեր: Երկրորդ՝ պետք է հովացնել իրավիճակը և կրակի վրա յուղ չլցնել։ Երրորդ՝ մենք պետք է պայմաններ ստեղծենք խաղաղության վերականգնման համար և խուսափենք հակամարտությունների հետագա սրացումից»,- ասել է նա։
Չինաստանը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ, բայց առաջ է քաշում խաղաղ բանակցությունների գաղափարը, ասել է Սին։
Քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։ Նրանք, մասնավորապես, քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
«Рolitico»–ն հաղորդում է, որ Սի Ծինփինը կոչ է արել Արևմուտքին զենքով չօգնել Ուկրաինային և նստել բանակցությունների սեղանի շուրջ։