Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքը
ԼուսանկարներԱՄՆ Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքում Միջազգային տիեզերակայանից նետված աղբն ընկել է Երկրի վրա և բախվել տան տանիքին։ Այս մասին տեղեկություն է հայտնվել NASA-ի կայքում։
Հստակեցվում է, որ աղբը, որը եղել է մաշված լիթիում-իոնային մարտկոցներով բեռնախցիկ, Միջազգային տիեզերակայանից տիեզերք է նետվել դեռևս 2021 թվականի մարտին։ Փորձագետներն ակնկալում էին, որ բեռն ամբողջությամբ կվառվի, սակայն մարտկոցների ամրացման համար նախատեսված հենարաններից մեկը մթնոլորտ մտնելուց հետո ընկել է տան վրա։ Դրա քաշը մոտ 725 գրամ է։
Տիեզերական բեկորի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։