Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի «Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները Ժաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ) «ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյան Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան Դատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբան Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա «Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղել 

Բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. Հարությունյան

Հասարակություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախ նշել է, որ այս ոլորտում մեկնարկել է բարեփոխումների շարք, որը ցանկալի է, որպեսզի ավելի ներառական լինի և ավելի շատ ընդգրկվածություն ապահովվի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ և ընդգծել. «Նախ ի՞նչ է հաղորդակցությունը: Սա մի գործիք է, որով ամենալավ մտադրությունները կարելի է կյանքի կոչել և նույն ամենալավ մտադրությունները սխալ աշխատանքի դեպքում՝ չեզոքացնել, բացասական լույսի ներքո ներկայացնել: Եվ այդ պրոցեսն իրականացնելու համար պետք է սեղանին լինեն բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ կտան դա արդյունավետ իրականացնել: Կառավարության կարևորագույն խնդիրներից է քաղաքացիներին հստակ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխմանը: Միաժամանակ, պատշաճ հաղորդակցությունը նվազեցնում է ապատեղեկատվությունը, սա փաստ է, և մեծացնում ու ամրապնդում կառավարության հանդեպ հանրային վստահությունը»:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարությունը գո՞հ է այն գործիքներից, որոնք կան և արդյոք ռազմավարական հաղորդակցությունը պատշաճ իրականացվո՞ւմ է, պատասխանել է. «Ասեմ, որ ոչ, որովհետև եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի: Վերջին տարիներին Հայաստանն առերեսվել է երեք մեծ ճգնաժամերի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Եվ այս ընթացքում մենք իր ամբողջության մեջ տեսել ենք ռազմավարական հաղորդակցության բոլոր բացերը, բայց նաև այն առավելությունները, որոնք ունեցել ենք մինչև հիմա»:

Հաջորդիվ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են պետական համակարգում ռազմավարական հաղորդակցության ոլորտում: «Կուզեի ասել, որ դրանք են, մասնավորապես, ՀՀ պետական գերատեսչությունների հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքն ու հաղորդակցության թիմերի գործառույթների բազմազանությունն ու տարբերությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ այստեղ փորձ է արվել մի շարք փոփոխություններ իրականացնել, բայց դրանք լրջագույն հաջողությամբ չեն պսակվել:

«ՀՀ պետական գերատեսչությունները չունեն հաղորդակցության հաստատված հաղորդակարգեր, կանոնակարգեր և ուղեցույցներ: Սա նույնպես ամենամեծ պրոբլեմներից է, որովհետև այս հաղորդակարգերի բացակայությունը ստիպում է, որպեսզի համակարգերը հիմնականում լինեն անձակենտրոն և ըստ իրավիճակների որոշումներ կայացվեն, որոնք երբեմն ստեղծում են առավելություններ, որովհետև հաղորդակարգերը կարող են նկարագրել իրավիճակները, բայց քանի որ իրավիճակների ընդհանրական ելքեր և պարամետրեր կան, հաղորդակարգերի առկայությունը թույլ կտա շատ արագ արձագանքել նման իրավիճակներին»,- շարունակելով հաղորդակցության ոլորտում խնդիրների արձանագրումը՝ ասել է Արայիկ Հարությունյանը և նշել. «Հաղորդակցության ոլորտում ինստիտուցիոնալ խնդիրները ծագում են նաև տարբեր մարմինների միջև տեղեկատվական թույլ համակարգման, իրավասությունների ու գործառույթների հստակության բացակայության, որոշ դեպքերում պարտականությունների և գործառույթների կրկնությունների և աշխատանքի օպտիմալ բաժանման բացակայության պատճառով: Այստեղ խնդիրները վերլուծելիս նաև նայել ենք, թե ինստիտուցիոնալ առումով ինչ մարմիններ են այս ամեն ինչով զբաղվում, որտեղ ունենք կրկնություններ և փորձել ենք նաև այս խնդիրները վեր հանել: Խնդիրներից է նաև ռազմավարական հաղորդակցության պլանավորումը: Գերատեսչությունների կողմից չի իրականացվում կամ թերի է իրականացվում հաղորդակցության ռազմավարական կամ առնվազն գործողությունների երկարաժամկետ պլանավորում: Նոր մարմինը, որի մասին շուտով կխոսեմ, իր առջև նաև ունենալու է խնդիր՝ գերատեսչությունների հետ միասին մշակել հաղորդակցության ռազմավարություն, որպեսզի բարեփոխումների դեռ սաղմնային փուլից սկսած՝ մենք կարողանանք ժամանակին ներկայացնել խնդիրները, ներառականությունն ապահովել, որպեսզի հետագայում դիմադրությունը, նաև չիմացությունից դիմադրությունը քիչ լինի: Հաղորդակցության ոլորտում առկա է նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն և անարդյունավետ բաշխում, որի մասին մասամբ խոսեցի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հաղորդակցության ռազմավարության ճարտարապետության ձևավորման հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը. «Մենք այս ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային փորձին, միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, մասնավորապես՝ նայել ենք Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի փորձը: Ուսումնասիրված բոլոր երկրներում առկա է հաղորդակցության համակարգի կենտրոնացում կամ կենտրոնացման միտում, ինչը պայմանավորված է մի շարք հարցերով, մասնավորապես՝ մեդիա դաշտի խիստ բազմազանեցմամբ և սոցիալական մեդիայի զարգացման հետ կապված մարտահրավերներով, բազմակուսակցական համակարգերի առկայությամբ, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը՝ առանձին քաղաքական գործիչների անձնական օրակարգերով, ինչը կարող է խոչընդոտել կառավարության հաղորդակցման միասնական քաղաքականությունը, հաղորդակցության՝ որպես ազգային անվտանգության նշանակության խնդրի ձևակերպմամբ:

Հիմա ի՞նչ սկզբունքներ ենք դրել հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում և ի՞նչ առաջնահերթություններ ենք ընտրել: Դրանք են՝ արդյունավետ կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնակցությունը, նախաձեռնողականությունը և նորարարությունը: Սկզբունքների մեջ նաև առանձնացրել ենք տվյալահենք քաղաքականության իրականացումը: Ի՞նչ նոր ճարտարապետություն ենք առաջարկում: Առաջարկվում է հաղորդակցության ճարտարապետության հիբրիդային մոդել, որը ենթադրում է գործառույթների մի խմբի կենտրոնացում և մեկ խմբի պատվիրակում ու ցանցային համակարգում: Այս մոդելի մշակման գործընթացում հաշվի են առնվել ՀՀ կառավարության հանրային հաղորդակցության գործող համակարգի համապարփակ վերլուծությունը, ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջնահերթությունները: Համաձայն այս մոդելի, առաջարկվում է Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հանրային հաղորդակցության գրասենյակ, որի նպատակն է աջակցել և սպասարկել կառավարությանն ու պետական գերատեսչություններին համակարգված հաղորդակցության գործառույթի իրականացման հարցում: Գրասենյակի գործառույթն է իրականացնել հանրային հաղորդակցության համակարգում՝ ռազմավարական մակարդակում, մինչդեռ՝ մարտավարական մակարդակում ամենօրյա աշխատանքը շարունակելու են իրականացնել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները»:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս հարցում դոնոր կազմակերպությունների լայն ներգրավվածությամբ աշխատանք է տարվում: «Նրանք մեզ օգնում են թե՛ հայեցակարգի մշակման, թե՛ նոր ճարտարապետության, թե՛ ինստիտուտների ձևավորման, թե՛ ընթացակարգերի և հաղորդակարգերի մշակման հարցում: Հաղորդակարգերը մի քանի խմբերի ենք բաժանելու, որոնցից մի մասին արդեն անդրադարձա, ստանդարտ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու, արտակարգ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու և արտաքին հաղորդակարգեր են լինելու»,-ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հաջորդիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման թեման:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և նշել, որ կատարված դիտարկումները հիմք կհանդիսանան ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս էԱդրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ ԶախարովաԶինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա ԶախարովաԱշխարհի վատագույն սերվիսն է, տաքսիստների մասին կլռեմ. ո՞ր երկրից է դժգոհ Նազենի ՀովհաննիսյանըԻրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինըՍահարա անապատում հորդառատ անձրևներից հետո լճակներ են գոյացել (լուսանկարներ)Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո «Գազելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ նոր մանրամասներՇինանյութ արտադրող ընկերությունը թաքցված պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 դրամ Վրաստանը կզրկվի ԵՄ-ի հատկացրած 121 միլիոն եվրոյից Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենՌուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԱլիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան Իսրայելի վարչապետը սպառնացել է՝ Լիբանանը կարող է կործանվել Գազայի նմանԷն մարդը ոչ թե կոֆե պիտի խմեր Մոսկվայում, այլ կալանավայրում լիներ. Սրբազանը՝ դատախազությանըՊարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում. Մետաքսե Հակոբյան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. Սրբազան
Ամենադիտված