Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս
Наука и культураԱպրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմանենրում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ վնասել են իրենց շենքի բակում կայանված, կնոջը՝ Լուսինե Ս․-ի պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և հորը՝ Վլադիմիր Ս․-ին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային թափքը և շարժիչի ծածկոցը՝ պատճառվելով 1 մլն դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնաքային ոստիկանության տեսուչ Լալազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենաները վնասել է նույն շենքի բնակիչ Արամ Հ․-ի 9-ամյա երեխան՝ նշված շենքի 2-րդ հարկում խաղալու ժամանակ քարեր նետելով:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։