Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանների հսկողության տակ գտնվող, նրանց կողմից տեղափոխվող անձին անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով»:
Թեմային անդրադարձել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով․
«Երեկ ապօրինի ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկել վերջինիս։
Որևէ միլիցու շնորհավորելու բան չունեմ իրենց տոնի կապակցությամբ։
Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան»։