«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյան Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան Դատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբան Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա «Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղել ԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ Լուկաշենկո Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ Զախարովա Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա Զախարովա 

Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր

Հասարակություն

Հայաստանը ձգտում է իր ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ինտեգրել ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը:

Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: 

Պատգամավորը նախ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում  ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի և Բարձր Ներկայացուցչի, ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին՝ դա որակելով Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն:

«Հանդիպման օրակարգը և նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի և ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակներում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առևտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին։ Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձևաչափով և քաղաքական ուղերձի իմաստով»,-ասել է Գրիգորյանը: 

Պատգամավորն ապա մեջբերել է Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերը. «Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ և ավելի կայուն Հայաստան, նշանակում է՝ ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս»: 

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ»,-պետքարտուղար Բլինքենի խոսքերն է ԵԽԽՎ-ում մեջբերել Գրիգորյանը: 

Նա ընդգծել է, որ այս բանաձևումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, և նրա ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է: 

«Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարևան երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը»,-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Նա հիշեցրել է՝ ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն է ստանձնել առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են»: 

«Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության հետևանքով»,-հայտարարել է պատգամավորը:

Նա նշել է՝ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»։ Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվել է մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժել է ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին և այդպես շարունակ: 

Պատգամավորը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում: 

«Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,-պատգամավորը մեջբերել է Բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարությունից մի հատված: 

Ապա նա հավելել է. «Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս էԱդրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ ԶախարովաԶինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա ԶախարովաԱշխարհի վատագույն սերվիսն է, տաքսիստների մասին կլռեմ. ո՞ր երկրից է դժգոհ Նազենի ՀովհաննիսյանըԻրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինըՍահարա անապատում հորդառատ անձրևներից հետո լճակներ են գոյացել (լուսանկարներ)Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո «Գազելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ նոր մանրամասներՇինանյութ արտադրող ընկերությունը թաքցված պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 դրամ Վրաստանը կզրկվի ԵՄ-ի հատկացրած 121 միլիոն եվրոյից Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենՌուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԱլիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան Իսրայելի վարչապետը սպառնացել է՝ Լիբանանը կարող է կործանվել Գազայի նմանԷն մարդը ոչ թե կոֆե պիտի խմեր Մոսկվայում, այլ կալանավայրում լիներ. Սրբազանը՝ դատախազությանըՊարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում. Մետաքսե Հակոբյան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն. Սրբազան 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործողությունները» թեմայով Հովհաննես Խուդոյանը դատախազություն ներկայացրեց հանցագործության մասին 2 հաղորդումԴադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումը Էլեկտրաէներգիայի ընդհատման դեպքում ՀԷՑ-ը տույժ կվճարի արժեքի 50%-ի չափով, բայց 10 հզ․ դրամից ոչ ավելի․ ՀԾԿՀ
Ամենադիտված