ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի «Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները Ժաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ) «ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյան Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան Դատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբան 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Ժամանց

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։

«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի  հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։

Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։

«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և  առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։

ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ հարյուր հազարավոր հայերի ստիպելով հեռանալ իրենց հայրենիքից։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը, շրջափակել էր Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով ԼՂ-ի բնակչությանը կենսական անհրաժեշտության մատակարարումներից։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր բացել Լաչինի միջանցքը, բայց Ադրբեջանն այդպես էլ չկատարեց դատարանի որոշումը։

«Ադրբեջանը ոչինչ չի արել, որ այս իրադարձություններից հետո ցանկացողները կարողանան ապահով իրենց հայրեինք վերադառնալ»,- նշեց Կիրակոսյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորության մասին։

Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով, որ այս բոլոր հանգամանքներն են պատճառ հանդիսացել, որպեսզի Հայաստանը դիմի դատարան։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի կողմից նախօրեին արված հայտարարություններին՝ որոնցով վերջինս փորձել էր հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կիրակոսյանը դա անընդունելի համարեց՝ հայտարարելով, որ այդ փորձերը անլուրջ են և ցինիկ։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ) Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. ԵվրախորհրդարանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի«Պնդումս հաստատվեց․ վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա»․ Սուրեն ՍուրենյանցՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներըԺաննա Անդրեասյանը կմեկնի Ղազախստան Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը (տեսանյութ)«ՌԻԱ Նովոստի»-ն հեռացրել է Փաշինյանի՝ Ադրբեջանի դրոշի հետ և տաբատն ուղղելիս աղմկահարույց լուսանկարները Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք ԻշխանյանՀայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարանԴատարանը անփոփոխ թողեց Սամսոնյանի վերաբերյալ արդարացման վճիռը. փաստաբանTurkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղելԱՊՀ հավաքում հայ - ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի ասածներն ընկալվել են․ ԼուկաշենկոԱրփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ․ «Փաստինֆո» Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս էԱդրբեջանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է․ ԶախարովաԶինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա ԶախարովաԱշխարհի վատագույն սերվիսն է, տաքսիստների մասին կլռեմ. ո՞ր երկրից է դժգոհ Նազենի ՀովհաննիսյանըԻրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինըՍահարա անապատում հորդառատ անձրևներից հետո լճակներ են գոյացել (լուսանկարներ)Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո «Գազելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ նոր մանրամասներՇինանյութ արտադրող ընկերությունը թաքցված պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 դրամ Վրաստանը կզրկվի ԵՄ-ի հատկացրած 121 միլիոն եվրոյից Ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում ենՌուս բլոգերները նորից ծաղրել են «բլոգեր Փաշինյանին» (տեսանյութ) «Հեզբոլլահն» առաջին անգամ աջակցություն է հայտնել Իսրայեի հետ հրադադարինԴիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից սպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ Ինչպես է սուպերմոդել Հայդի Քլումը պատրաստվում «Հելոուինին» Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկելԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Մոսկվայում նկատվել է Արեգակի վրա ուժեղ բռնկում ՀՀ ղեկավարությունը քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ է զբաղված. Լիլիթ ԳալստյանՀյուսիսային Կորեան մտադիր է փակել Հարավային Կորեայի հետ ճանապարհներըՀերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Ինչո՞ւ է «Սրբազան շարժումը» «դատի տալիս» Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին․ Հովհաննես ԽուդոյանԱլիևի ու Փաշինյանի դաջվածքով գրոշներ՝ Բագրատ Սրբազանի բռի մեջ Հենց էդ ընդդիմադիր կոչվածներին եմ ասում` իրենց պատճառով եմ ես այսօր այստեղ, բոլորի մասին կխոսեմ. Բագրատ Սրբազան Իսրայելի վարչապետը սպառնացել է՝ Լիբանանը կարող է կործանվել Գազայի նմանԷն մարդը ոչ թե կոֆե պիտի խմեր Մոսկվայում, այլ կալանավայրում լիներ. Սրբազանը՝ դատախազությանըՊարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը
Ամենադիտված