Իսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
ЭкономикаԻսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ նրա հրթիռային ծրագրի պատճառով, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին X-ում կատարած գրառմամբ հայտարարել է ինքը՝ Կացը՝ չնշելով, թե կոնկրետ որ երկրներին է դիմում։
Նախարարը բացատրել է, որ ինքը «քաղաքական հարձակում է իրականացնում» Թեհրանի վրա։
«Հրթիռային ծրագրի լիազորումը և «Պասդարանին» ահաբեկչական խմբավորում ճանաչելը կօգնի զսպել և թուլացնել Իրանին, - ասել է Կացը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությանը «պետք է կանգնեցնել հիմա, քանի դեռ ուշ չէ»: