40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է
ԲլոգոսֆերաԱրցախցիների համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»,- ասված է հաղորդագրությունում։
Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են։ Նախարարությունը նաև ներկայացրել է դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց։