Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են
ԲլոգոսֆերաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Դիաոյութայ նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Պեկինի Դիաոյութայի պետական հյուրատանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շոլցը Չինաստանում է ուրբաթ օրվանից։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան՝ որպես Գերմանիայի կանցլեր։ Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի համար պատասխանատու երեք նախարարներ։
Պատվիրակության կազմում են գերմանական առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչներ։