Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը Արտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ Սրբազան Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքը Գերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց Մենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ) Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործել 

Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար

Քաղաքական

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ․

Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,

Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։

Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ կարող ենք արձանագրել էական բարեփոխումներ։ Եվ սա միայն մեր գնահատականը չէ. սա հանրության անկախ կարծիքի, միջազգային գործընկերների փորձագիտական կարծիքի վրա հիմնված մոտեցում է։ Սա ՀՀ Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, ամենօրյա սերտ համագործակցության, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության կամքի, վճռականության և ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։

Նախարարությունում այսօր ծավալուն բարեփոխումներ են իրականացվում: Նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված, տեխնիկապես հագեցած և բարեվարք ոստիկանության ձևավորումն է: Նպատակը ծառայում է հանուն մարդու իրավունքների բարձր պաշտպանության, հանուն հանրային անվտանգության, հանուն Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտների զարգացվածության ավելի բարձր նշաձողի։

Պարեկային ծառայության ստեղծումը այդ նպատակին հասնելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։ Այսօր արդեն ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում։

Խորհրդանշական այս օրն ավարտվել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններից մյուսի՝ Քրեական ոստիկանության ձևավորման համար անցկացվող ընդունելության փուլերից վերջինը՝ հարցազրույցների փուլը, որի արդյունքներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, գործող ոստիկանները կստանան նոր որակի կրթություն, և դրա արդյունքներով միայն կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ոստիկանության հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

Կառավարությունը ջանք չի խնայել նաև ոստիկանության համակարգի սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում է ատեստավորման համակարգը, որը մի կողմից բարձրացնում է աշխատողի սոցիալական երաշխիքը, կրկնապատկում աշխատավարձը, մյուս կողմից համակարգը տանում է ինքնաճանաչման ճանապարհով, վեր հանում գիտելիքի, հմտության առկա բացերը, բարեվարքության հնարավոր խնդիրները։

Ջանք չենք խնայում և չենք խնայելու նաև համակարգում կանանց ավելի մեծ ներկայացվածության համար, քանի որ կանանց ներկայությունն ապահովում է աշխատանքում նոր որակ, կարգապահության նոր մակարդակ, խնդիրների լուծման նոր մոտեցում։

Հարգելի՛ ծառայողներ,

Ինչ խոսք, քայլերի այս շարքը կարելի է շարունակել, բայց պահպանելով զգոնությունը, չկորցնելով դրական փոփոխությունների համատեքստում մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհը՝ ինքներս մեզ համար արձանագրում ենք, որ արված գործերի կողքին դեռևս շատ անելիքներ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունենք, և այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով գործողություններ են իրականացվում:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ։

Հարգելի՛ ոստիկաններ,

Համոզված եմ, որ բարեփոխումների ընդգրկուն գործընթացների արդյունքում, բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ, ունենալու ենք
այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները:
Հարյուրամյա պատմության ընթացքում այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ: Այդ նպատակի համար են մեր երկրի սահմանների պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ: Հավերժ փառք ու խոնարհում նրանց պայծառ հիշատակին:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր սիրելի թոշակառուներին և մաղթում երկար ու անխռով տարիներ:
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։
Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Փյունիկը» հաղթեց «Վանին» 3:1 հաշվով (տեսանյութ)Ահաբեկչություն՝ Իսրայելում․ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 10-ըՍյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 23 մարդ է զոհվել Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել Մերձավոր Արևելքում վրեժխնդրության գաղափարախոսությունիցՍպերցյան Էդիկը կլիներ ՌՊԼ-ի լեգեոներների իմ հավաքականում․ Խորեն Բայրամյան
Ամենադիտված