Հունգարիայի ԱԳ նախարարի կոշտ պատասխանը` գերմանացի լրագրողին ՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է․ Դանիելյան Պուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերից Միլթոն փոթորիկը սպառնում է նաև Ռուսաստանին Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan «Իշխանությունը այլևս չունի ժողովրդի աջակցությունը». Հայկ Մարության (տեսանյութ) «Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողոց, քանդում են Արա Աբրահամյանին պատկանող տարածքը (տեսանյութ) Բաքվում ապօրինի կալանավորված նախագահների, նախարարների և մնացածի կալանքի ժամկետները երկարաձգվել են Ալեն Սիմոնյանի գովքը՝ Տաջիկստանի Սահմանադրությանը (տեսանյութ) Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից Փաշինյանը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ազատման որոշումը Ուկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին 

Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը

Իրավունք

Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

 Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեման վերաբերում  է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության  մեջ  պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստում և իրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը, ռասայականությունը և ռասայական գիտությունը, մշակութային արժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում և խրախուսվում ցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքում կներկայացվի 2020 թվականին ինստիտուտի պատվերով հրատարակված «Հավաքական և պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրով գիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների, հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասին է։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որն ուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից (Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստը վարելու է դոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդ նիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուների բնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝ Կոռնելի համալսարանից և Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այս նիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը, փորձելու է քննել երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այս նիստերի՝ Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝ կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով» թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթին եւս մեկ անգամ ընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալից ուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝ որպես համամարդկային աղետի,  թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւ մարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունգարիայի ԱԳ նախարարի կոշտ պատասխանը` գերմանացի լրագրողինՄԱԿ-ը հարց լուծող չէ, ՄԱԿ-ը հարց լուծողների, կամ չլուծողների հարթակ է․ ԴանիելյանՊուտինի շնորհավորանքը Չինաստանի բարեկամության 75-ամյակի առթիվ և ԱՄՆ-ի զայրույթը նախագահի դիվանագիտական նվերից Միլթոն փոթորիկը սպառնում է նաև ՌուսաստանինԿոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan«Իշխանությունը այլևս չունի ժողովրդի աջակցությունը». Հայկ Մարության (տեսանյութ)«Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողոց, քանդում են Արա Աբրահամյանին պատկանող տարածքը (տեսանյութ)Բաքվում ապօրինի կալանավորված նախագահների, նախարարների և մնացածի կալանքի ժամկետները երկարաձգվել ենԱլեն Սիմոնյանի գովքը՝ Տաջիկստանի Սահմանադրությանը (տեսանյութ)Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնիցՓաշինյանը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ազատման որոշումըՈւկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին 4 հոգու բերման ենթարկեցին ոստիկանները զուտ նրա համար, որ ասում էին` սա մեր գույքն է, մի ոչնչացրեք. Վարդևանյան (տեսանյութ)Կարևորը մնում է արցախցիների հայրենիք վերադարձի հարցը. Արցախի թեմի առաջնորդի նամակը՝ ՄԱԿ քարտուղարինՄահացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըՎահե Դանիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովԱշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինՍևամորթների՝ Թրամփի թեկնածությանն աջակցությունն անընդունելի է․ ՕբամաԳերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքովԱզատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով. նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամԻրավական առումով՝ Ուկրաինան իրավունք ունի Արևմուտքից ստացած զենքերով հարվածել ՌԴ տարածքին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հոբելյանական խաղաշապիկ՝ 100-րդ խաղի կապակցությամբ․ Ինտերի նվերը՝ ՄխիթարյանինՍևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Արարատում կրակnցներ են եղել․ Shamshyan Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է ՈւՂԻՂ․ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետ Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան. նրան դիմավորել է այդ երկրի փոխվարչապետը ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Երկրին հազվագյուտ գիսաստղ է մոտենում․ NASAՀայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունըՕդի ջերմաստիճանը կնվազի Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի․ Քոչարյան (տեսանյութ)63-ամյա բնակիչը տանից էշով դուրս էր եկել ու չէր վերադարձել․ բացահայտվել են uպանության հանգամանքները 2008-ից հետո ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018-ից քաղաքականությունն է զբաղվել ինձնով․ Քոչարյան (տեսանյութ)Չեք նկատել՝ ես նման բաներից չեմ վախենում․ Քոչարյանն իրեն կալանավորելու մասին (տեսանյութ)Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով 100 մլն դրամ վարկ՝ 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը COP29-ին ընդառաջ պահանջում են գերիների ազատ արձակումըՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Դատարանը կալանք տվեց աշակերտի նկատմամբ սեռական բռնության փորձ արած ուսուցչին (լուսանկարներ)Ի՞նչ էր անում պատասխանատու սպան, երբ զինվորին հասցնում էին ինքնասպանության. MediaHub ՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված համաժողովին Մանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցՉկա մեղադրանք, չկա հոդված. Ռոբերտ Քոչարյանը` իր դեմ վերաբացված գործի մասինՄարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին
Ամենադիտված